Saturday, 06 06 2026
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

ՀՀ ռազմական դոկտրինը ներկայացնում է ռազմական բնույթի հիմնական սպառնալիքները

Ադրբեջանի հիմնական սպառնալիքը` «Հայաստանի կողմից շարունակվող օկուպացիան» է:
Ադրբեջանի ռազմական ծախսերը 2011-ին կկազմեն 3.1 մլրդ դոլար: Միայն պատկերացնելու համար, թե սա ինչ է նշանակում` համեմատության կարգով փաստենք, որ Հայաստանի 2011թ. բյուջեի ողջ ծախսերը կազմելու են 3.08 մլրդ դոլար, այսինքն` ավելի քիչ, քան Ադրբեջանի ռազմական ծախսերը միասին վերցրած:
Նկատենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռ աշնանը կառավարության նիստում, որը նվիրված էր անցնող տարվա 9 ամիսներին սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին, նշել էր, որ պետական բյուջեում ռազմական ծախսերը հատուկ տեղ են զբաղեցնում.
«Մենք ձգտում ենք և առաջիկայում էլ կձգտենք վերջ դնել ադրբեջանական հողերի հայկական օկուպացիային… Այս տարվա պետական բյուջեում ռազմական ծախսերը հատուկ տեղ են զբաղեցնում… Սա առաջին տարին չէ, երբ Ադրբեջանի ռազմական ծախսերը, ի տարբերություն այլ ոլորտների, առաջին տեղն են զբաղեցնում»…
Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծացմանն այդ օրերին Հայաստանը պատասխանել էր Հայաստանի Պնախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի մակարդակով:
«Ընդհանրապես ասիմետրիկությունը ռազմական արվեստում ենթադրում է հակառակորդին փոքր ուժերով, փոքր կարողություններով անընդունելի վնաս հասցնելը»,- նշել էր Դ.Տոնոյանը` պարզաբանելով «ասիմետրիկ քայլեր» ձևակերպումը:
«Մենք զարգացնում ենք ռազմավարական զսպման համակարգը և դրանով իսկ Բաքվին պարտադրում ենք խաղաղություն: Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը չի նշանակում զինված ուժերի մարտունակության բարձրացում»,- ասել էր Հայաստանի Պնախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Ռազմական բյուջեից զատ, Ադրբեջանի «հարձակումը» Հայաստանի ուղղությամբ միակը չէ: Անցյալ տարվա հունիսի 8-ին Ադրբեջանի խորհրդարանը արտահերթ նստաշրջանում ընդունեց երկրի ռազմական դոկտրինը… Ընդունված փաստաթղթում նշված է, որ Ադրբեջանը իրավունք ունի օգտագործելու բոլոր հնարավոր միջոցները, ներառյալ ռազմական ուժը, ազատելու համար «զավթված տարածքները ու վերականգնելու երկրի տարածքային ամբողջականությունը»…
Ռազմական դոկտրինը Ադրբեջանի դեմ ուղղված գործողություն է գնահատում Հայաստանին կամ «ադրբեջանական տարածքներում Հայաստանի կողմից ստեղծված անջատողական ռեժիմին» ցուցաբերվող քաղաքական, ռազմական, տնտեսական և ցանկացած այլ օժանդակություն, որ «նպատակ կունենա պաշտոնապես ճանաչել օկուպացիայի արդյունքները»…
Ադրբեջանի ռազմական դոկտրինով Ադրբեջանի հիմնական սպառնալիքն է համարվում «Հայաստանի կողմից շարունակվող օկուպացիան»… Ըստ ընդունված փաստաթղթի` չնայած չի թույլատրվում երկրի տարածքում օտարերկրյա ռազմակայան տեղակայել, այնուամենայնիվ Ադրբեջանի իշխանություններին իրավունք է վերապահվում ժամանակավորապես օտարերկրյա զինուժ տեղակայելու մասին որոշում ընդունել, եթե դա պահանջում է երկրի շահը…
Փաստաթղթի համաձայն` ցանկացած պետության դեմ ռազմական գործողությունները անթույլատրելի են, բացառությամբ ինքնապաշտպանության դեպքերի, սակայն ԼՂ-ին հստակ անդրադառնալով` փաստաթուղթն ամրագրում է «բռնազավթված տարածքների ազատագրման և տարածքային ամբողջականության վերականգնման նպատակով բոլոր անհրաժեշտ միջոցների, ներառյալ ռազմական ուժի օգտագործման» իրավունքը:
«Ռազմական դոկտրինը ցածրորակ է և չի համապատասխանում այսօրվա իրականությանը»,- նկատել էր Ռազմական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ուզեյր Ջաֆարովը: Նրա խոսքով, այլ երկրներում պաշտպանական փաստաթղթերը լրացուցիչ, գաղտնի բաժին են պարունակում, սակայն Ադրբեջանի կառավարության փաստաթղթում նման բաժին չի ներառվել:
«Ուշադրություն դարձրեք, որ «ՆԱՏՕ» բառն ընդամենը երկու անգամ է օգտագործվել ողջ փաստաթղթում: Եթե մենք մշտապես պնդում ենք, որ մեր բանակը կազմավորվում է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, ապա Ադրբեջանը պետք է շատ ավելի մեծ ուշադրություն դարձնի ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը, և այս մասին պետք է նշվի դոկտրինի տեքստում: Ես խիստ մտահոգված եմ, որ նման փաստաթուղթն ընդամենը կես օրվա ընթացքում է քննարկվել և ընդունվել»:
Ադրբեջանի ընդդիմության ներկայացուցիչները ևս անհանգստացած էին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հստակ նպատակի բացակայությամբ: «Դժբախտաբար, փաստաթղթում ոչինչ չի ասվում Ադրբեջանի եվրատլանտյան այլընտրանքի մասին: 2007-ի Ազգային անվտանգության հասկացությունը եվրատլանտյան ինտեգրումն արտաքին քաղաքականության առաջնային նպատակ էր համարում: Այս ռազմական դոկտրինով մեկ քայլ հետ կատարվեց»,- հայտարարել էր Ադրբեջանի Ազգային անվտանգության նախկին փոխնախարար, այժմ ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Սուլհադդին Աքպերը:
«Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Էլհան Շահինօղլուի կարծիքով էլ, նոր փաստաթուղթը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ին ինտեգրվելն այլևս կառավարության համար առաջնային նպատակ չէ: Շահինօղլուն նաև հավելել էր, որ փաստաթղթում Թուրքիայի հետ ռազմական համագործակցության մասին ոչ միայն չի նշվել, այլև ոչ մի հստակ հղում չի արվել կարևոր հարևանների` Ռուսաստանի և Իրանի վերաբերյալ:
Նկատենք նաև, որ Ադրբեջանի ռազմական դոկտրինի հաստատումը տեղի ունեցավ անմիջապես ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի Ադրբեջան կատարած այցից հետո, որի նպատակն էր պաշտոնապես քննարկել համագործակցությունը ռազմական ոլորտում, օրինակ` թույլ տալ ՆԱՏՕ-ի զինված ուժերին Ադրբեջանի տարածքով տեղափոխվել Աֆղանստան:
Ադրբեջանի` «Հարավային Կովկասում հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Բոյուկագա Աղաևը նշել էր այս առիթով, որ Գեյթսն Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևին նամակ է փոխանցել Բ.Օբամայի անունից, որտեղ ասվում է.
«Ես տեղյակ եմ, որ մեր հարաբերություններում լուրջ հարցեր կան, բայց վստահ եմ, որ մենք կարող ենք զբաղվել դրանց լուծմամբ»: Աղաևի խոսքերով, Գեյթսի այցի ժամանակ քննարկված հիմնական հարցերից մեկը վերաբերում էր Գաբալա քաղաքից դուրս տեղակայված ռադիոտեղորոշիչ կայանին. «Հավանաբար, Գեյթսի այցից հետո իշխանությունները խոստացել են վերանայել երկրում օտարերկրյա զինված ուժերի տեղակայման հնարավորությունը: Այս հարցը կարող է վերջնականապես լուծվել ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընի` Բաքու կատարելիք այցի ժամանակ»:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, անդրադառնալով Ադրբեջանի դոկտրինին, նշել էր, թե այն հակասում է երկրի սահմանադրությանը:
Ինչ վերաբերում է ՀՀ ռազմական դոկտրինին, ապա այն ունի պաշտպանողական բնույթ: Այն նպատակաուղղված է ՀՀ ազգային անվտանգության հիմնարար արժեքների հետևողական պաշտպանությանը, ռազմական անվտանգության համակարգի հնարավորությունների, ինչպես նաև փոխգործակցության ընդլայնման միջոցով Ռազմական անվտանգության ապահովմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը:
Հայաստանի ռազմական դոկտրինը հիմնվում է տարածաշրջանային և միջազգային ռազմաքաղաքական իրադրության, ռազմական անվտանգության համակարգի պահանջների և տնտեսության իրական հնարավորությունների, ռազմական անվտանգության ժամանակակից սպառնալիքների ու մարտահրավերների, զինված հակամարտությունների բնույթի, այս ոլորտում ՀՀ միջազգային պարտավորությունների և համագործակցության ընձեռած հնարավորությունների, ռազմական շինարարության և ռազմական արվեստի հայրենական ու օտարերկրյա փորձի վերլուծության վրա:
Դոկտրինում նշվում է, որ ՀՀ-ն ԼՂՀ ժողովրդի անվտանգության և նրա ընտրած զարգացման ուղու երաշխավորն ու աջակիցն է:
«Դա բխում է ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի` ժամանակակից Ադրբեջանի տարածքում (1980-90թթ. Սումգայիթում, Բաքվում և այլ վայրերում) ազգային զտումների նոր դրսևորումների ենթարկվելու իրողությունից, 1988-94թթ. ԼՂ ժողովրդի օրինական և խաղաղ ճանապարհով ինքնորոշվելու ձգտմանը ռազմական ուժ հակադրելու և նրան պարտադրված պատերազմի մեջ ներքաշելու Ադրբեջանի քաղաքականությունից, ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի ձգտումներով պայմանավորված` մշտապես ֆիզիկական բնաջնջման վտանգի ենթակա ԼՂՀ բնակչության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, ԼՂ ժողովրդի` իր պատմական հայրենիքում ինքնորոշվելու փաստի քաղաքական-իրավական անխոցելի հիմքերից, ԼՂՀ` որպես ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կայացման անշրջելի իրողությունից, ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովման խնդիրների փոխկապակցվածությունից ու ընդհանրական ընկալումից»:
ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանը, անցյալ տարի անդրադառնալով ՀՀ ռազմական դոկտրինին, նշել էր, թե այն ներկայացնում է ռազմական բնույթի այն հիմնական սպառնալիքները, որոնք ծառացած են Հայաստանի առջև և ձևավորում են մեր երկրի անվտանգության միջավայրը:
«Սակայն պաշտպանության երկարաժամկետ պլանավորում իրականացնելու համար միայն այդքանը բավարար չէ: Անհրաժեշտ էր համակողմանիորեն տրոհել, կոնկրետացնել և գնահատել այդ սպառնալիքները, հասկանալ դրանց ներկայիս հավանականությունը և զարգացման միտումները տեսանելի հեռանկարում, ՀՀ կենսական շահերի վրա դրանց ազդեցության մակարդակը, ինչպես նաև ՀՀ կողմից դրանց վրա ազդելու հնարավորությունները»,- նշել էր նա:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում