Լեհաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիա»-ի պաշտպան Լուկաշ Պիշչեկի տրանսֆերը կարող է դառնալ ամենաթանկն իր երկրի պատմության մեջ:
AS և La Sexta հանդեսների հավաստմամբ ` Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը հետաքրքրվում է լեհ ֆուտբոլիստի ծառայություններով: 26-ամյա մարզիկի` «արքայական ակումբ» տեղափոխության բանակցությունները սկսվել են մի քանի շաբաթ առաջ: Ամենայն հավանականությամբ, Պիշչեկի տրանսֆերային արժեքը կկազմի 10 մլն եվրո:










































