Armchess.am-ի փոխանցմամբ՝ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում անցկացվող «Բոսնիա-2012» մրցաշարի 6-րդ տուրում սևերով ոչ-ոքի խաղաց հունգարացի գրոսմայստեր Վիկտոր Էրդոշի հետ: Մելքումյանը 5.5 միավորով շարունակում է վստահորեն միանձնյա գլխավորել աղյուսակը:
Հայ շախմատիստի մոտակա մրցակիցները` գրոսմայստերներ Էրդոշը, Նաբատին, Պոստնին (Իսրայել) եւ միջազգային վարպետ Անտիպովը (Ռուսաստան) ետ են մնում մեկ միավորով:
Մինչև մրցաշարի ավարտը մնում է երեք տուր:






































