Wednesday, 10 06 2026
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
11:20
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
09:20
Եվրոպայի Մ20 ընտրական մրցաշարի առաջատարները` հինգ խաղափուլից հետո. Հայաստանի շեխմատի ֆեդերացիան տվյալներ է հրապարակել
22:45
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը 6 խաղափուլից հետո
21:30
Խվիչա Կվարացխելիան երկրորդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը

Հոլանդացի աշխարհահռչակ մասնագետը` Վարդան Մինասյանի օգնական. Սպորտ

ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին երեկ տեղեկացրել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել հոլանդացի մասնագետ Ռայմոնդ Վերհեյենի հետ`աշխատելու Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին ասաց, որ երբ նախնական պայմանավորվածությունը պաշտոնականացվի և հոլանդացի մասնագետ Վերհեյենը համալրի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը, ինքը նոր միայն կխոսի նրա պարտականությունների մասին:

Իսկ De Telegraaf-ը տարածել էր տեղեկատվություն, որ 41-ամյա մասնագետն արդեն պայմանագիր է ստորագրել ՀՖՖ-ի հետ` նախատեսված մինչև 2014 թվականը` ևս երկու տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Ռայմոնդ Վերհեյենը ծնվել է 1971 թվականի նոյեմբերի 23-ին` Հոլանդիայում:

Վերհեյենը եղել է Հոլանդիայի, Ռուսաստանի, Հարավային Կորեայի մարզական շտաբերի անդամ, մասնակցել է աշխարհի և Եվրոպայի 3-ական առաջնությունների: Նա աշխատել է Լուի վան Գալի (2000-2001), Ֆրանկ Ռայկարդի (1998-2000թթ), Գուս Հիդդինկի (2001-2002, 2008) և Դիկ Ադվոկատի (2005-2006) հետ:

Հոլանդիայի և Հվ Կորեայի հավաքականները դուրս եկան կիսաեզրափակիչ: Ռուսաստանի հավաքականը դուրս եկավ «Եվրո-2008»-ի կիսաեզրափակիչ, իսկ քառորդ եզրափակչում ավելացված ժամանակում 2 գնդակ խփեց Հոլանդիայի ազգային ընտրանու դարպասը: «Նրա հետ առաջին մարզումներից հետո մենք դժվարությամբ էինք քայլում»,- հայտարարել էր Ռուսաստանի հավաքականի հարձակվող Ռոման Պավլյուչենկոն:

«Եվրո-2008»-ից հետո ՈւԵՖԱ-ն հրապարակեց ֆուտբոլիստների` խաղադաշտում կատարած ֆիզիկական աշխատանքի վիճակագրությունը: Առաջին հնգյակում Ռուսաստանն ուներ 4 ներկայացուցիչ. առաջին տեղում էր Սերգեյ Սեմակը, ու նախորդում էին Կոնստանտին Զիրյանովը, Յուրի Ժիրկովը, Միխայել Բալլաքը (Գերմանիա) և Իգոր Սեմշովը:

«Ես մշակել եմ հատուկ փիլիսոփայություն և աշխատանքային եղանակ. «Մենք ոչ թե պետք է բարելավենք մեր ֆիզիկական վիճակը, որպեսզի խաղանք, այլ խաղում ենք, որպեսզի բարելավենք ֆիզիկական վիճակը»,- euro2008.com-ին տված հարցազրույցում հայտարարել էր մասնագետը:

Նա աշխատել է մի շարք Եվրոպական հանրահայտ ակումբներում` կատալոնական «Բարսելոնա»-ում, Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ում, Անգլիական «Չելսի»-ում, «Մանչեսթեր Սիթի»-ում և հոլանդական «Ֆեյենորդ»-ում: Նա եղել է նաև «Լիվերպուլ»-ի հանրահայտ կիսապաշտպան Քրեյգ Բելամիի անձնական ֆիզպատրաստման մարզիչը:

1998 թվականին Վերհեյենը հրատարակեց ձեռնարկ` «Conditioning in soccer» (Ֆուտբոլիստների ֆիզիկական տվյալների բարելավում), որը մեծ մասսայականություն է վայելում:

2011 թվականի փետրվարին նա նշանակվեց Ուելսի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնական: Թիմի գլխավոր մարզիչ Հարրի Սփիդի` նոյեմբերին կատարած ինքնասպանությունից հետո Վերհեյենը հայտարարեց, որ ցանկանում է գլխավորել երկրի ազգային հավաքականը: Ի վերջո՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվեց 41-ամյա մասնագետ, «Ֆուլհեմ»-ի նախկին գլխավոր մարզիչ Քրիս Քոլումենը, որից հետո Ուելսի ազգային հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ` Աարոն Ռեմսիի գլխավորությամբ, հայտարարեցին, որ «իրենց խաբված են զգում»: 2012 թվականի փետրվարին Ռայմոնդը հրաժարական տվեց: Մասնագետն աշխատել է նաև Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու հետ, երբ 2012 թվականի ԱՄԷ-ի միջմրցաշրջանային ուսումնամարզական հավաքի ժամանակ օգնում էր Մոսկվայի «Դինամո»-ի գլխավոր մարզիչ Սերգեյ Սիլկինին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում