Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով Facebook-ի իր էջում պատասխանում է ֆուտբոլասերների հարցերին, մեկնաբանել է հոլանդացի հանրահայտ մասնագետ Ռայմոնդ Վերհեյենի` Հայաստանի ազգային հավաքականին միանալու մասին տարածված տեղեկությունները.
«Հոլանդացի մարզիչը մասնագիտությամբ վելուծաբան, հոգեբան և վերականգնողական լավագույն մարզիչներից մեկն է ամբողջ Եվրոպայում: Եվ ես կարծում եմ, որ նա շատ մեծ օգուտ կտա մեր թիմին»,- հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը:









































