Հայաստանում ընտրություններ չեն եղել. եղել է փողաբաժանություն և խաբեբայություն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
«Ես նման բաների չեմ մասնակցում, ոնց ուզում եք՝ մեկնաբանեք»,- կարճ ու կտրուկ հավելեց նա:
Հիշեցնենք, որ Տիգրան Կարապետյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր թիվ 17 ընտրատարածքում: Այստեղ, սակայն, հաղթանակ էր տարել ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































