Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն իսպանացի լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ կարծիք է հայտնել այն մասին, թե ինչպես կարելի է առավելության հասնել Բիլբաոյի «Ատլետիկ»-ի նկատմամբ Եվրոպայի Լիգայի եզրափակչի շրջանակներում կայանալիք հանդիպմանը:
«Նման խաղերում փորձը կարևոր է, սակայն քիչ դեր չի խաղում նաև երիտասարդներին հատուկ ոգևորությունը: Տիտղոսը նվաճելու մեծ ցանկություն ունենք: Ուրեմն պետք է խաղանք երիտասարդի ոգևորությամբ և փորձառու ֆուտբոլիստի իմաստությամբ. չէ՞ որ Մադրիդում բոլորը մեր հաղթանակին են սպասում»,- ամփոփել է մասնագետը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի Լիգայի եզրափակչի «Ատլետիկո»-«Ատլետիկ» հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 9-ին, Բուխարեստում:






































