Փորձագետները հայտնում են` թեև տեղեկություններ են տարածվում, թե Հյուսիսային Կորեան պատրաստ է երրորդ միջուկային փորձարկումն իրականացնել, սակայն երկիրը դեռ շատ հեռու է իրական սարք ունենալուց:
The Washington Post-ի փոխանցմամբ` թեպետ միջուկային փորձարկման մասին լուրերը քաղաքական անհանգստություն առաջացրին, սակայն փորձագետները հայտնում են, որ Փխենյանի կողմից իրենց հզորությունը ցույց տալու փորձերը միայն ապացուցում են երկրի թուլությունը:
Փորձագետների հաղորդմամբ` այժմ ամեն ինչ վկայում է այն մասին, որ միջուկային սարքը դեռևս պատրաստ չէ, և այդ պատճառով փորձարկումը, ամենայն հավանականությամբ, կուշանա:










































