Առաջիկա ամռանը «Միլան»-ը կփորձի ձեռք բերել «Տորինո»-ի և Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Անջելո Օգբոնայի տրանսֆերը:
Անկասկած, «ռոսոներիներ»-ը պետք է հզորացնեն իրենց թիմի պաշտպանության կենտրոնական օղակը: Լրանում են Նեստայի և Յեպեսի հետ ստորագրած պայմանագրերի ժամկետները, իսկ Ֆիլիպ Մակսեսը չի բավարարում Ալեգրիի պահանջները:
Օգբոնան Բ Սերիայի միակ ֆուտբոլիստն է, ով միշտ տեղ է գտնում Չեզարե Պրանդելիի ցուցակում:
Նախորդ` ձմեռային պատուհանի ընթացքում «Տորինո»-ն մերժել է 13 մլն եվրոյով ֆուտբոլիստի ծառայությունները վաճառելու առաջարկները: Այնպես որ` «Միլան»-ի ղեկավարների համար այնքան էլ հեշտ չի լինի 23-ամյա Անջելոյին ներգրավել իրենց թիմի կազմում:


































