Գիտնականները պնդում են, որ մարդիկ, ովքեր ուտում են դանդաղ, առանց շտապելու, կարող են խուսափել շաքարախտից:
Daily Mail-ը գրում է, որ գիտնականները պնդում են, որ բոլոր նրանք, ովքեր մեծ արագությամբ են սնվում, երկուսուկես անգամ առավել հավանականություն ունեն շաքարախտով հիվանդանալու:
Ենթադրվում է, որ արագ սնվելը գիրացման պատճառ է դառնում, որն էլ շաքարախտի առաջացման պատճառ կարող է դառնալ։
Լիտվայի գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել 702 մարդկանց շրջանում, որոնցից 234-ը հիվանդ են եղել շաքարախտով:








































