Այսօրվա ՀԱԿ հանրահավաքը բացեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նա հավաքված քաղաքացիներին հորդորեց չհուսահատվել խորհրդարանի ընտրության արդյունքներից: Արամ Մանուկյանը նաև հայտարարեց, թե քվեարկության մասնակիցների պաշտոնական թիվը պարզապես ուռճացված է:
Նա հայտարարեց, որ ցուցակներում ընդգրկվածների 89 %–ը մասնակցել է ընտրություններին, Արմավիրում՝ 95 %–ը։ Ըստ նրա՝ ստացվում է, որ ոչ թե արտագաղթ է, այլ մի բան էլ երկնքից մարդ է թափվել, շատ են:
Սյունքիում և Գեղարքունիքում 90-98 %–ն է քվեարկել: Ամբողջ հանարապետության գոյւղական շրջաններում մասնակցել է 1.2 մլն մարդ, այն դեպքում, երբ Երևանում մասնակցել է 400 հզ. մարդ: Տաշիրում և Վայքում՝ նույնիսկ 100 %: Արագածոտնում՝ 102 %, ցուցակում եղել է 84 մարդ, քվեարկել է 86-ը:
Վաղը ժամը 13:00-ին հավաքվելու են հաղթանակի զբոսայգում՝ նշելու Հաղթանակի օրը և Շուշիի ազատագրումը:






































