Հունվարի 27-ին Կիևում տեղի կունենա երթ՝ ի պաշտպանություն Ուկրաինայի նախագահի կնոջ` Լյուդմիլա Յանուկովիչի: Ակցիան, ինչպես հայտնում է Украинская правда-ն, մտադիր են կազմակերպել «Ծեր կանանց իրավունքների պաշտպանություն» խորագրով:
Ակտիվիստները պնդում են, որ ուզում են ազատել նախագահի կնոջը «տնային կալանքից»: Նրանք պլանավորում են բողոքի ակցիա կազմակերպել նախագահականի մոտ և ապա անցնել Կիևի կենտրոնական փողոցներով:
Համաձայնեցված է ակցիան քաղաքային իշխանությունների հետ, թե ոչ՝ չի հայտնվում:
61-ամյա Լյուդմիլա Յանուկովիչը, ինչպես հայտնի է, չի ուղեկցում ամուսնուն պաշտոնական արարողությունների ժամանակ և քիչ է հայտնվում հասարակության մեջ:
Նախկինում` 2004 թ. տեղի ունեցած «նարնջագույն հեղափոխության» ժամանակ, Յանուկովիչի կինը մասնակցում էր նրա քաղաքական արշավին: Այն ժամանակ նա, մասնավորապես, ելույթով հանդես է եկել Դոնեցկում կայացած հանրահավաքի ժամանակ՝ հայտարարելով, որ Մայդանում գտնվող Վիկտոր Յուշչենկոյի համախոհներին բաժանվում են «փչացած նարինջներ»:
Վերջին ժամանակներս նա քաղաքականությամբ չի զբաղվում: 2010 թ. նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Վիկտոր Յանուկովիչը, ինչպես հայտնում է Комсомольская правда в Украине-ն, հայտարարել է, որ իր կինը նախընտրում է մնալ տանը, զբաղվել տնային տնտեսությամբ և չի ցանկանում վարել աշխարհիկ կյանք:










































