Ինչպես արդեն հաղորդվել է Հայաստանի ազգային հավաքականի և հոլանդական «Այաքս»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մայիսի 7-ին Հոլանդիայում պետք է ենթարկվեր վիրահատության:
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ ունեցած հեռախոսազրույցում Արասն ասել է, որ վիրահատությունն անցել է բարեհաջող, և իր ինքնազգացողությունը լավ է: Արաս Օզբիլիսի բժիշկների հավաստմամբ՝ 1-2 շաբաթից պարզ կդառնա, թե երբ Արասը կկարողանա սկսել մարզումները:








































