Ուկրաինայի իշխանությունները որոշում են կայացրել հետաձգել Յալթայում կայանալիք Կենտրոնական Եվրոպայի երկրների համագումարը, որովհետև միանգամից մի քանի պետությունների ղեկավարներ հրաժարվել են մասնակցել դրան:
«Ուկրաինան անհրաժեշտ է համարում հետաձգել համագումարը և այն չանցկացնել մայիսի 11-12-ը Յալթայում»,- ասել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի մամլո-քարտուղար Ալեքսանդր Դիկուսարովը:
Գերմանիայի, Էստոնիայի, Չեխիայի, Ավստրիայի և Իտալիայի առաջնորդները հայտարարել են, որ չեն մեկնի համագումարին Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի շուրջ ստեղծված խնդրի պատճառով:
Մի շարք ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով` բանտում Տիմոշենկոյի հետ կոպիտ են վերաբերվում և նույնիսկ ծեծում են:











































