Հոնդուրասում սպանությունների թիվն անխնա աճում է: Լատինաամերիկյան երկրում սպանությունների ցուցանիշն ամենաբարձրն է աշխարհում: Հիմնականում սպանվում են աղքատ ընտանիքների անդամները: Նրանց օգնելու համար Տեգուսիգալպա քաղաքի քաղաքապետ Ռիկարդո Ալվարեսը հուղարկավորություններն անվճար է դարձրել: Արդեն 6 տարի է՝ քաղաքապետի նախաձեռնությամբ Թաղման բյուրոն մահացածներին հուղարկավորում է դագաղներով՝ նախկին պլաստիկ տոպրակների փոխարեն: Այս մասին գրում է BBC-ն:
8 միլիոն բնակչություն ունեցող Հոնդուրասում յուրաքանչյուր 74 րոպեն մեկ սպանություն է տեղի ունենում: 2011 թվականի տվյալներով՝ 100 մարդուց 86-ը սպանվել էր, 2010-ին այդ ցուցանիշը 82-ն էր:
Մեծ Բրիտանիայում այդ ցուցանիշը 100 մարդու դիմաց կազմում է 1, իսկ ՌԴ-ում՝ 13 մարդ:
2009 թվականին երկրում իրականացված հեղաշրջումից հետո մոռացվեցին քաղաքական սպանությունները: Հոնդուրասի տարածք ներխուժեցին մեքսիկական թմրակարտելները, որոնք ավելի ու ավելի մեծ տարածքներ են փորձում իրենց տիրապետության տակ առնել:
Սպանությունների թիրախում են մասնավորապես ակտիվիստները, իրավաբաններն ու լրագրողները:










































