«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել «Յուվենթուս»` ազատ գործակալի կարգավիճակով:
19- ամյա ֆուտբոլիստի` անգլիական ակումբի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում էր, և «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը ցանկանում էր շարունակել օգտվել ֆուտբոլիստի ծառայություններից:
Սակայն երիտասարդ ֆրանսիացին արդեն համաձայնեցրել է Իտալիայի չեմպիոնի ղեկավարների հետ իր 4-ամյա պայմանագրի պայմանները:
Պոգբայի աշխատավարձը «Յուվենթուս»-ում 1 մրցաշրջանում կկազմի 1 մլն եվրո:








































