Իրանական Press TV-ն, վկայակոչելով ճապոնական Nikkei թերթը, հայտնում է, որ Ճապոնիան մտադիր է նոր օրենք ընդունել, որը թույլ կտա ապահովագրել իրանական նավթի ներկրմամբ զբաղվող լցանավերը՝ անգամ ԵՄ-ի կողմից Իրանի նավթային հատվածի դեմ բեռնարգելքի ամբողջական պահպանման պայմաններում:
Այդ նպատակով Ճապոնիայի կառավարությունը և ծովային ճանապարհով բեռնափոխադրող ընկերությունները ստորագրելու են ապահովագրական համաձայնագիր:
Նշվում է, որ Ճապոնիայի կառավարության տվյալ նախագիծը խորհրդարանին ներկայացվելու է հունիսին:
Հիշեցնենք, որ ԵՄ-ն իրանական նավթի ներկրման վրա բեռնարգելք է սահմանել այս տարվա հունվարի 23-ին, որն ամբողջությամբ գործելու է հուլիսի 1-ից:










































