ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել հոլանդացի մասնագետ Ռայմոնդ Ֆերհեյենի հետ`աշխատելու Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում:
Հոլանդացի մասնագետը 2000 թվականից աշխատել է Հոլանդիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում` Ֆրանկ Ռայկարդի և Դիկ Ադվոկատի ղեկավարած թիմերում, իսկ 2008 թվականի Եվրոպայի առաջնությունում ներգրավված է եղել Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկի մարզչական շտաբում:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին ասաց, որ երբ նախնական պայմանավորվածությունը պաշտոնականացվի և հոլանդացի մասնագետ Ֆերհեյենը համալրի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը, ինքը նոր միայն կխոսի Ֆերհեյնի պարտականությունների մասին:



































