Հոլանդական մամուլը տեղեկացնում է, որ «Անժի»-ի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը 1 մլն եվրո հավելավճար կստանա, եթե թիմը հաջորդ մրցաշրջանում կարողանա իր տեղը գտնել Եվրոպայի լիգայում: Հիշեցնենք, որ «Անժի»-ն արդեն ապահովել է իր մասնակցությունը Եվրագավաթների 2012/13 թվականների խաղարկությունում:
Եթե Մախաչկալայի ակումբը զբաղեցնի 2-րդ տեղը, ինչը թույլ կտա հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնների լիգայում, հոլանդացի մասնագետը կստանա ևս 1 մլն եվրո:
Ընթացիկ ամսում Հիդինկը պետք է «Անժի»-ի հետ աշխատանքը շարունակելու մասին որոշում կայացնի: Ակումբի ղեկավարների հետ մասնագետի ստորագրած պայմանագիրը նախատեսված էր 6 ամսվա համար: Այժմ նա պետք է որոշի՝ երկարաձգելո՞ւ է համաձայնագրի ժամկետը, թե՞ ոչ:






































