«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին իսպանացի լրագրողներին է հայտնել Խոսե Գվարդիոլայի նկատմամբ տածած խորին հարգանքի մասին:
«Գվարդիոլան շատ մեծ դեր ունի իմ կարիերայի մեջ: Իսպանիայի ազգային առաջնության շրջանակներում կայացած «Էսպանյոլ»-ի հետ հանդիպմանը բազմազան զգացումներ ունեի: 4-րդ անգամ մրցակցի դարպասը գրավելուց հետո ցանկանում էի գրկել Գվարդիոլային և շնորհակալությունս հայտնել:
Ինձ համար մեծ պատիվ է եղել կիսել մեր մարզչի հետ միասին նվաճած հաջողությունները: Միշտ կգնահատեմ և կհարգեմ նրան»,- իր հուզմունքն է արտահայտել Լիոնել Մեսսին:







































