Այսօր գիշերն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մասիս ավտոճանապարհին`«Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտակայքում, գազատարից տեղի է ունեցել արտահոսք: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից
Պարզվել է, որ «Մերսեդես S600» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակին, ինչի հետևանքով վնասված խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք, սակայն առանց հրդեհի:
Տուժածներ չկան:











































