Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը հայտնել է Թուրքիայում կալանքի տակ գտնվող լրագրողների քանակը:
Ըստ Բաղըշի՝ ներկայիս դրությամբ թուրքական բանտերում է գտնվում 92 լրագրող, որոնք տարբեր պատճառներով են հայտնվել այդտեղ: Ապա Բաղըշը թվարկել է այն (կեղծ) պատճառները, որոնք հանգեցրել են լրագրողների ազատազրկմանը. երկրի սահմանադրական կարգի փոփոխմանն ուղղված փորձեր, ահաբեկչական զինված կազմակերպության անդամ լինել, զինված PKK-ի անդամ լինել, ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն իրագործել, Թուրքիայի Հանրապետության կառավարության դեմ զինված ապստամբություն բարձրացնելու փորձեր, ահաբեկչական կազմակերպությանը համակրել ու աջակցել և այլն: