«Կիրակի օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ամենամեծ անակնկալը Վանաձորի թիվ 30 ընտրատարածքի արդյունքն է. Վիկտոր Դալլաքյանը, որ այս ընտրատարածքում չորս անգամ պատգամավոր է ընտրվել, պարտություն է կրել»,- գրում է «ՀԺ»-ն:
Այստեղ պատգամավոր է ընտրվել իրավապաշտպան Էդմոն Մարուքյանը՝ հավաքելով ավելի քան 11 հազար քվե, իսկ Դալլաքյանի օգտին քվեարկել է 9 հազար 271 ընտրող:
«Այսպիսով, Դալլաքյանը չի լինի նոր ձևավորվելիք Աժ-ում, քանի որ ՀՀԿ համամասնական ցուցակում 178-րդ տեղում է: Դալլաքյանը Աժ պատգամավոր էր 1995-ից, իսկ չընտրվելու պատճառը, անկասկած, պատգամավորական մանդատի շրջանում անպարկեշտ քաղաքական խաղերն են»,- հավելում է «ՀԺ»-ն:








































