«Նոր ժողովրդավարություն» աջամետ կուսակցության առաջնորդ Անտոնիս Սամարասը Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասին վերադարձրել է երկրի կառավարությունը ձևավորելու մանդատը, քանի որ չի կարողացել կոալիցիա ստեղծել։ Այս մասին հաղորդում է երկրի պետական հեռուստատեսությունը:
Այժմ մանդատը պետք է անցնի Ալեքսիս Ցիպրասին, կառավարությունում տեղերի թվով երկրորդ կուսակցության` ձախ ռադիկալ կոալիցիա ՍԻՐԻԶԱ-ի առաջնորդին:
«Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններում հաղթանակ է տարել, հավաքելով ձայների առնվազն 19 %-ը, սակայն խորհրդարանում 300 տեղից ստացել է 108–ը:
Ավելի վաղ ընտրված հինգ կուսակցություններ տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել կառավարության կազմավորմանը:











































