Նորըտնիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո, երրորդ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում` երկրորդ հինգշաբթի օրը, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Ամենայն հավանականությամբ, ԱԺ-ի առաջին նիստը կլինի մայիսի 24-ին: Գործող խորհրդարանի լիազորությունների ժամկետն ավարտվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը, իսկ գործող պատգամվորները դեռ աշխատանքի մեջ են:
ՀՀ օրենսդրությամբ ԱԺ-ի և Հայաստանի նախագահի ընտրություններից հետո գործադիր մարմինը հրաժարական է տալիս և ձևավորվում է նոր կառավարություն:











































