Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բերտ վան Մարվեյկը հրապարակեց երկրի հավաքականի ընդլայնված կազմը: Ցանկում ընդգրկված են 36 ֆուտբոլիստների անուններ, ովքեր կարող են մասնակցել Ուկրաինայում և Լեհաստանում կայանալիք 2012 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը:
Դարպասապահներ` Սիլիսեն («Այաքս»), Կրուլ («Նյուքասլ»), Մալդեր («Ֆեյենորդ»), Ստեկելենբուրգ («Ռոմա»), Վորմ («Սուոնսի»)
Պաշտպաններ` Բուլահրուզ («Շտուտգարտ»), Բոումա (ՊՍՎ), Հեյտինգա («Էվերթոն»), Մատիյսեն («Մալագա»), Պիտերս (ՊՍՎ), Վիրգևեր (ԱԶ), Վլար (Ֆեյենորդ), դե Վրեյ (Ֆեյենորդ), վան դեր Վիլ («Այաքս»), Վիլլեմս (ՊՍՎ)
Կիսապաշտպաններ` Աֆելայ («Բարսելոնա»), Անիտա («Այաքս»), վան Բոմել («Միլան»), Էմանուելսոն («Միլան»), Նայջել դե Յոնգ («Մանչեսթեր Սիթի»), Սիմ դե Յոնգ («Այաքս»), Մադուրո («Վալենսիա»), Մագեր (ԱԶ), Սնեյդեր («Ինտեր»), Ստրոտմեն (ՊՍՎ), վան դեր Վաարտ («Տոտենհեմ»), Վիյնալդում (ՊՍՎ), Սհարս («Սպորտինգ»)
Հարձակվողներ` Հունտելար («Շալկե»), Ջոն («Տվենտե»), Լյուկ դե Յոնգ («Տվենտե»), Կայտ («Լիվերպուլ»), Լենս (ՊՍՎ), Նարսինգ («Հերենվեն»), վան Պերսի («Արսենալ»), Ռոբեն («Բավարիա»)
Վերջնական հայտացուցակում պետք է ընդգրկված լինեն 23 ֆուտբոլիստներ: Հիշեցնենք, որ C խմբում Հոլանդիայի հավաքականի հակառակորդներն են Գերմանիայի, Պորտուգալիայի և Դանիայի ընտրանիները:






































