Սիրիայի Ազգային ժողովի ընտրությունները տեղի են ունենում ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշով: Ինչպես հաղորդում է Սիրիայի ՆԳՆ գեներալ Մուհամմեդ Աշ-Շահարն, ընտրությունները նորմալ են անցնում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ևս չի արձանագրել որևէ խախտում։ Այս մասին հաղորդում են ինտերնետ-ԶԼՄ-ները:
«Ավելի վաղ երկրի իշխանությունները հաղորդել էին, որ այսօրվա ընտրությունները կդարձնեն «ազատ, թափանցիկ և արդար»»,– գրում է rosbalt.ru-ն:
Միաժամանակ այսօր ավելի վաղ ֆրանսիական ԱԳՆ մամլո քարտուղար Բերնար Վալերոն հայտարարել էր, որ Փարիզը Սիրիայում ընտրությունների կազմակերպումը կեղծիք է համարում, քանի որ դրանք ազատ կարող են լինել միայն Քոֆի Անանի և ԱՊԼ ծրագրի շրջանակներում:
Հիշեցնենք, որ 50 տարվա ընդմիջումից հետո Սիրիայում առաջին անգամ տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում է 14 միլիոն մարդ: Ընտրատեղմասերը բացվել են առավոտյան ժամը 8-ին:
Խորհրդարանի 250 տեղի համար (դրա կեսն ավանդաբար տրվում է աշխատավորներին և գյուղացիներին) պայքարում է 7195 թեկնածու, որից 710-ը՝ կանայք:











































