Ֆրանսիայի դեռևս ներկա առաջին տիկին Կառլա Բրունին սուպերմոդել էր, իսկ մայիսի 15-ից նրա տեղը Ելիսեյան պալատում կզբաղեցնի 57-ամյա Օլանդի զուգընկերուհի 47-ամյա Վալերի Տրիերվեյլերը: Ի դեպ, նրանք պաշտոնապես ամուսիններ չեն: Նա կդառնա Ֆրանսիայի պատմության մեջ առաջին չամուսնացած Première Dame-ը: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Քաղաքական լրագրող Վալերի Տրիերվեյլերի հետ Օլանդը մտերմացել է իր 4 երեխաների մորից բաժանվելուց հետո: Քաղաքական գործիչ Սեգոլեն Ռոյալի հետ Օլանդը համատեղ ապրել է շուրջ 30 տարի:
Օլանդն ու Տրիերվեյլերը ծանոթացել են 23 տարի առաջ, երբ Տրիերվեյլերը լրագող էր աշխատում:
-Ես երբևէ չեմ երազել առաջի տիկին լինելու մասին, ես վախենում եմ կորցնել ազատությունս,- ասել է Տրիերվեյլերը:








































