Դոնեցկի «Մետալուրգ»-ի կենտրոնական կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը մեկնաբանել է Ուկրաինայի Գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը:
«Կարծում եմ` մենք արժանի չէինք պարտություն կրելուն: Երկու ակումբներն էլ գոլային պահեր ստեղծեցին: Դժվար էր վերականգնել հաշվի հավասարակշռությունը բաց թողած գնադկից հետո: Երկար ժամանակ էինք նախապատրաստվել այս հանդիպմանը, քանի որ բոլորն էին հասկանում այս խաղի կարևորությունը: Իմ թիմակիցները հիանալի ֆուտբոլ ցուցադրեցին, սակայն չկարողացան նվաճել Գավաթը:
Մենք չկարողացանք օգտագործել գոլային պահերը: Սա ֆուտբոլ է: Կարծում եմ, որ մենք չպետք է ուշադրություն դարձնենք մեր մրցակիցների վրա: «Մետալուրգ»-ը կարող է դիմակայել ցանկացած ակումբի»,- հայտարարել է Մկրտչյանը:










































