Թուրինի «Յուվենթուս»-ը շարունակում է նոր մրցաշրջանի համար բարձրակարգ ֆուտբոլիստ փնտրելու գործընթացը:
Gazetta dello Sport-ը տեղեկացնում է, որ թուրինյան ակումբի նախագահ Անդրեա Անյելին մտադիր է նման ֆուտբոլիստի ծառայությունները ձեռք բերելու նպատակին հատկացնել մինչև 40 մլն եվրո: «Յուվենթուս»-ի կազմում բարձր մակարդակ ունեցող ֆուտբոլիստին 1 մրցաշրջանի համար կառաջարկեն 6 մլն եվրո:
Ներկայիս դրությամբ մամուլի տեղեկատվությունների համաձայն`թուրինյան ակումբում իր նորամուտը կարող է տոնել հետևյալ եռյակից մեկը` Գոնսալո Իգուաին-Կառլոս Տևես-Լուիս Սուարես:









































