Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ` «Բարսելոնա»-ի ղեկավարները շարունակում են թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մեծարման արարողությունները:
Ինչպես հայտնի է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Գվարդիոլան լքելու է կատալոնական ակումբը, որը կգլխավորի Տիտո Վիլանովան:
«Կապտանռնագույներ»-ի նախագահ Սանդրո Ռոսելը Գվարդիոլային պարգևատրել է՝ վերջինիս հանձնելով ադամանդե քարերով ոսկե պատվոնշան:
Արարողությանը ներկա էին մասնագետի հայրը` Վալենտի Գվարդիոլան, մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան, փոխնախագահ Խոսե Մարիա Բարտոմեուն և Վիլանովան:







































