Երևանում, մայիսի 6-ին, ժամը 21:10-ին ահազանգ է ստացվել, որ Թոթովենցի փողոցի թիվ 10 շենքի 54-րդ բնակարանի դռան փականը խափանվել է, ներսում կա տուժած երեխա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. բնակարանում գտնվել են` 24-ամյա Տաթևիկ Շահբազյանը և 3-ամյա Էդուարդ Հովհաննիսյանը: Է. Հովհաննիսյանը գլխի վնասվածքով հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Բժիշկների կողմից երեխայի վիճակը գնահատվել է միջին ծանրության:










































