Իտալիայի ազգային առաջնության 37-րդ տուրի արդյունքներով` «Յուվենթուս»-ը նվաճել է երկրի չեմպիոնի տիտղոսը:
Թուրինյան ակումբն արտագնա խաղում 2:0 հաշվով պարտության է մատնել «Կալյարի»-ին, իսկ «Ինտեր»-ը 4:2 հաշվով առավելության է հասել «Միլան»-ի նկատմամբ, ինչն էլ երաշխավորել է «Յուվենթուս»-ի Ա Սերիայի չեմպիոնի կոչման նվաճումը:
«Կալյարի»-ի հետ հանդիպման հաղթանակի գրավական են դարձել թուրինյան ակումբի հարձակվող Միրկո Վուչինիչի հեղինակած գոլն ու հակառակորդ թիմի պաշտպան Միկելե Կանինիի սեփական դարպասի գրավումը:
Միլանյան դերբիում 3 գնդակ է հեղինակել Դիեգո Միլիտոն, ևս 1-ը` Մայկոնը: «Միլան»-ի կազմից աչքի է ընկել Զլատան Իբրահիմովիչը, ով դուբլ է հեղինակել:
«Յուվենթուս»-ը 28-րդ անգամ է նվաճում Իտալիայի չեմպիոնի տիտղոսը: «Միլան»-ը և «Ինտեր»-ը նման հաջողության հասնելու հնարավորություն են ունեցել 18-ական անգամ:






































