Մոսկվայի Սավյոլովսկի դատարանն ընդունել է «Սոլիդարնոստ» շարժման առաջնորդ Բորիս Նեմցովի հայցը` ընդդեմ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի: Ըստ Նեմցովի` ինքը ստացել է դատավորի որոշումը հայցն ընդունելու մասին, որտեղ դատավոր Ադամովան երկու կարևոր որակումներ է կատարել: Նախ` նա կողմերին պարտադրել է ներկայանալ և համապատասխան ցուցմունքներ տալ: Բացի այդ, դատարանը պարտադրել է պատասխանող Պուտինին գրավոր առարկություններ ներկայացնել հայցի կապակցությամբ:
Այս մասին ասվում է Kasparov.ru կայքում: