Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Լա Լիգայի 37-րդ տուրի «Էսպանյոլ»-ի հետ հանդիպման ընթացքում «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին պոկեր է ձևակերպել:
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակներում արգենտինացի ռմբարկուն հեղինակել է իր 50-րդ գոլը: Ընդ որում` մինչև մրցաշրջանի ավարտը դեռևս 1 տուր կա:
Նշենք, որ ընդհանուր առմամբ ընթացիկ մրցաշրջանում Մեսսին 72 անգամ գրավել է մրցակիցների դարպասները:






































