Ընթացիկ մրցաշրջանի ավարտին Խոսեպ Գվարդիոլան լքելու է «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը: Ակումբի հետ 4 տարվա արդյունավետ աշխատանքի շնորհիվ մասնագետը 3 անգամ նվաճել է Իսպանիայի առաջնության ոսկե մեդալներ, 2 անգամ `Չեմպիոնների Լիգայի:
«Ոչ ոք չի կարող նվաճել այն, ինչ «Բարսելոնա»-ի հետ հաջողվել է Գվարդիոլային: Երբ նա գլխավորեց թիմը, ես լքեցի Մադրիդի «Ռեալ»-ը, սակայն ջերմ հարաբերություններ եմ պահպանում նրա և կատալոնական ակումբի ֆուտբոլիստների հետ: Խոսեպն այն մարդն է, ով մեծ ներդրում է կատարել Իսպանիայի ֆուտբոլի զարգացման գործում: Նա ունիկալ է:
Կարծում եմ, երբ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան քննարկի ազգային հավաքականի նոր մարզչի նշանակումը, կուսումնասիրվի Գվարդիոլայի թեկնածությունը, քանի որ նա լավագույն մասնագետներից մեկն է: Հարկ եմ համարում նշել, որ Իսպանիայում կան ոչ պակաս լավ մարզիչներ, ովքեր կարող են ապագայում գլխավորել ազգային հավաքականը»,- իր կարծիքն է հայտնում Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն:










































