Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Էմիրեյթս»-ը կարող են լքել մի շարք հարձակվողներ:
Խոսքը վերաբերում է Փարկ Չու Յունգին, Մարուան Շամախին և Նիկլաս Բենդտներին, ով մոտ ժամանակներս կվերադառնա «Սանդերլենդ»-ից, որի կազմում հանդես էր գալիս վարձավճարով:
«Այս իրավիճակը դեռևս լուծված չէ, բայց մենք դրան կանդրադառնանք ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Մի շարք ֆուտբոլիստներ ակումբի կազմում չեն ստանում բավական խաղաժամանակ, և մենք նրանց հնարավորություն կտանք իրենց դրսևորել այլ թիմերում»,- հայտարարել է ֆրանսիացի մասնագետը:










































