The Daily Mail պարբերականը այս անգամ պնդում է, որ «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը դեռևս չի կորցրել Ժոզե Մոուրինյոյին իր թիմ վերադարձնելու հույսը: Պորտուգալացու հաջողությունները «Ռեալ»-ում նրան ոչ թե շփոթեցնում են կամ մտահոգում, այլ ընդհակառակը, ոգեշնչում են:
Պարբերականի տեղեկությունների համաձայն` Աբրամովիչի աշխատանքային գրաֆիկով մոտակա շաբաթներին հանդիպում է նախատեսվում Մոուրինյոյի հետ: Հարցը, կարծես, կտրուկ է դրված: Նույնպիսի պատասխան էլ ռուս միլիարդատերը մտադիր է պահանջել պորտուգալացի մարզչից:






































