Երեկ Հանրապետության հրապարակում բռնկված հրդեհի պատճառով ամբողջ գիշեր ոստիկանության քննչական ապարատը՝ ղեկավար կազմով, աշխատել է դեպքի վայրում:
«Առաջին լրատվական»-ի տեղեկությունների համաձայն՝ ստեղծվել է համապատասխան քննչական խումբ, դեպքի փաստով աշխատանքներ են տանում քրեական հետախուզության գլխավոր վարչությունը, Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները:
Ըստ տեղեկությունների՝ քննիչներն ամբողջ գիշեր աշխատանք են տարել, դեպքի վայրում է եղել նաև ոստիկանության պետը: Լսել են հիվանդանոցներ տեղափոխված բոլոր տուժածներին: Համապատասխան մարմինները աշխատել են այն բոլոր տեղերում, որտեղ տեղափոխել են տուժածներին:








































