Իսպանացի լրագրողների փոխանցմամբ`Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հայտարարել է, որ թիմի գրանցած հաջողություններն իր համար առաջնային են:
Լա լիգայի լավագույն ռմբարկուի տիտղոսը նվաճելու համար պորտուգալացին պայքարում է «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ: Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դեմ խաղում Ռոնալդուն 1 գոլ է հեղինակել և չի իրացրել 11 մետրանոցը: Ներկա դրությամբ, նրա ակտիվում հեղինակած 44 գնդակ կա, իսկ Մեսսին 46 անգամ է գրավել հակառակորդների դարպասները:
«Ինձ համար ամենակարևորը երկրի չեմպիոնի տիտղոսն է: 2 անգամ արժանացել եմ լավագույն ռմբարկուի կոչմանը: Հավատացեք, դա այնքան էլ կարևոր չէ: Մենք շատ հպարտ ենք, քանի որ հաղթանակ ենք գրանցել դժվարին առաջնությունում: Լավագույնն էինք, ինչի մասին է վկայում «Բարսելոնա»-ի հետ ունեցած 7 միավորի տարբերությունը»,- հայտարարել է Ռոնալդուն:








































