Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վերաբերյալ ռուս-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը կարող է տեղի ունենալ մայիսին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը: Վերջինիս խոսքերով՝ ներկայումս ճշգրտվում է հանդիպման ստույգ ժամկետը: