Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մայիսի 2-ին Քութայիսում ունեցած իր ելույթում անդրադարձել է Աբխազիայի խնդրին, ինչն էլ ավելի ուշ նշվել է նրա պաշտոնական կայքում:
Սակայն ուշագրավն այն է, որ նախագահի կայքում նշված այդ ելույթում ավելացվել է «կարծես թե» բառը, ինչը փոխել է Աբխազիայի վերաբերյալ նրա հայտարարությունները: Քութայիսում Սաակաշվիլին հայտարարել է, որ խորհրդային ժամանակներում իրենք պատրանքային ձևով են վերահսկել Աբխազիան և Սուխումում չի հնչել վրացերենը, Սուխումի մասին երգեր չեն գրվել, կարծես թե այն չի գտնվել Վրաստանի կազմում:
Նշվում է, որ Սաակաշվիլին իր ելույթում չի գործածել «կարծես թե», ինչն ավելի ուշ նշվել է նրա կայքում: Սաակաշվիլիի այդ ելույթը զայրացրել է ընդդիմությանը:








































