Ռուսական պարբերականները տեղեկացնում են, որ «Կուբան»-ը հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողական օղակի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսի ծառայություններով: Ինչպես հայտնի է, Արազն այժմ հանդես է գալիս Ամստերդամի «Այաքս» ակումբում: Աղբյուրի տեղեկատվության համաձայն` գործարքը կարող է կայանալ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Օզբիլիսը տեղափոխվել է «Այաքս» 2009 թվականին և ակումբի նկատմամբ պայմանագրային պարտավորություններ ունի մինչև 2014 թվականի հունիսի 30-ը:
Նիդերլանդների ազգային առաջնության ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Այաքս»-ի կազմում մասնակցել է 11 հանդիպումների և հեղինակել 1 գոլ:








































