Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի «Նորվիչ»-ի դեմ հանդիպումը «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի համար կդառնա 900-րդը` լոնդոնյան ակումբի մարզչի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Վենգերը գլխավորում է «Արսենալ»-ը 1996 թվականից: Նրա ղեկավարությամբ «կանոնիրներ»-ը 3 անգամ հաղթել են Անգլիայի ազգային առաջնությունը, 4 անգամ` երկրի Սուպերգավաթը և անցել են Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ փուլ:






































