«Լոս Անջելես Գելեքսի»-ի աստղային պաշտպան Քոբի Բրայնթն աճուրդի է հանել իր պաշտպանիչ դիմակը, որն օգտագործել է մի քանի խաղերի ընթացքում` քթի վնասվածք ստանալուց հետո:
Հիշեցնենք, որ հանրահայտ բասկետբոլիստը վնասվածք էր ստացել Օռլանդոյում կայացած NBA-2012 բոլոր աստղերի խաղում:
Վաճառքից գոյացած ամբողջ հասույթը Բրայնթի բարեգործական ֆոնդի միջոցով կտրամադրվի աղքատներին և անօթևաններին: Դիմակի մեկնարկային արժեքը 250 ԱՄՆ դոլար էր. այժմ դրա համար առաջարկվում է 2824 ԱՄՆ դոլար:









































