Անգլիայի Պրեմիեր Լիգայի գոյության 20 մրցաշրջանների ընթացքում լավագույն գոլ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունիի` «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղում հեղինակած անհավանական հարվածը:
Այդպիսի որոշում են կայացրել հազարավոր երկրպագուներ, ովքեր քվեարկել են Ռունիի` 2011 թվականի փետրվարին խփած գնդակի օգտին:
«Կարմիր սատանաներ»-ի հարձակվողի հիանալի գոլի օգտին իրենց ձայներն են տվել հարցվածների 26 %-ը: Երկրորդ տեղում է Դեննիս Բերկամպի` 2002 թվականի մարտին «Նյուքասլ»-ի դարպասը հեղինակած գոլը (19%), լավագույն եռյակը եզրափակում է Թիերի Անրիի` 2000 թվականի հոկտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդ»-ին տխրեցրած գնդակը (15 %):
Հավելենք, որ նմանատիպ քվեարկություն անցերկացվել էր նաև 2002 թվականին, երբ Պրեմիեր Լիգայի գոյության առաջին 10 տարիների խաղարկությունների լավագույն գոլ չանաչվեց Դևիդ Բեքհեմի` 1996 թվականի օգոստոսին հեղինակած գոլը:







































