«Միլան»-ի կիսապաշտպան Կլարենս Զեդորֆը չի բացառել, որ կարող է պայմանագրի ավարտից հետո տեղափոխվել Բրազիլիա, իսկ ավելի կոնկրետ՝ «Բոտաֆոգո»:
36-ամյա կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին, իսկ «Բոտաֆոգո»-ն ակտիվորեն հետաքրքրվում է նրա ծառայություններով:
«Իմ մասին խոսում են Բրազիլիայում: Դա նշանակում է, որ դեռ հետաքրքրություն եմ առաջացնում: «Միլան»-ում երկար տարիների ընթացքում մտերմացել եմ բոլորի հետ, սակայն ես ուզում եմ խաղալ: Իմ մեջ դեռ պահպանվում է խաղալու կրակը: Չեմ պատրաստվում խաղակոշիկներս մեխից կախել: Միևնույն ժամանակ խոստանում եմ, որ չեմ տեղափոխվի «Յուվենթուս»` «Միլան»-ի նկատմամբ տածած հարգանքի պատճառով»,- ասել է հոլանդացի վետերանը:
Նշենք, որ Զեդորֆը մասնակցել է Ա Սերիայի 17 հանդիպումների և երեք գնդակ հեղինակել:












































