Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգգեն կարծում է, որ Օլիմպիադա-2012-ը մեծ ազդեցություն կունենա Բրիտանիայի վրա:
«Օլիմպիադա-2012-ը, որը կսկսվի հուլիսին Լոնդոնում, ցույց կտա, թե ինչքան արդյունավետ կարող են աշխատել պետության իշխանությունները սպորտային կազմակերպությունների հետ համատեղ:
Խաղերը կայանալու են տնտեսական ճգնաժամի ազդեցության ընթացքում, սակայն դրա հետ մեկտեղ հարուստ ժառանգություն են թողնելու Բրիտանիային մոտակա տասնամյակների համար: Այս մրցումները կազդեն նաև մայրաքաղաքի սոցիալ-տնտեսական աճի վրա. օրինակ շատ մարդիկ արդեն աշխատանք են ստացել սպասարկման ոլորտում»,- ասել է Ռոգգեն:









































