Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Սոլ Քեմբելը հայտարարել է, որ որոշել է ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան 37 տարեկան հասակում:
Քեմբելն անց է կացրել 646 խաղ հինգ տարբեր ակումբներում` 1992-2011թվականներին: Նրա հաշվին գրանցված է 73 հանդիպում ազգային հավաքականի կազմում: Քեմբելը նորամուտ է նշել «Տոտենհեմ»-ում 18 տարեկան հասակում, իսկ տասը տարի անց տեղափոխվել է «Արսենալ», որի կազմում հինգ տարի խաղալու ընթացքում երկու անգամ նվաճել է Պրեմիեր Լիգայի չեմպիոնի և երկու` Անգլիայի գավաթակրի կոչումները:
Հենց Քեմբելն էր Արսեն Վենգերի այն թիմի ավագը, որ ազգային առաջնության 2003/04 թվականների մրցաշրջանն ավարտեց առանց որևէ պարտության:






































