Մայիսի 5-ին, ժամը 12:00-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, նախատեսված Հայաստանի ազգային հավաքականի «Ադիդաս» ընկերության նոր մարզահագուստի շնորհանդեսը տեղափոխվել է և կկայանա մայիսի 5-ին, ժամը 12:00-ին, ՀՖՖ գրասենյակում:
Շնորհանդեսին ներկա կլինեն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը:












































